Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Կիրառական մաթեմատիկա

Մագիստրատուրա

Էմմա Հովհաննիսյան

Ծնվել եմ 1990 թ. Երևանում: Դպրոցական տարիներին մասնակցել եմ բազմաթիվ օլիմպիադաների: 2004, 2006 և 2007 թվականներին մասնակցել եմ մաթեմատիկայի հանրապետական դպրոցական օլիմպիադաներին և արժանացել առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների: 2006 թ. պարգևատրվել եմ ՀՀ նախագահի առաջին կարգի մրցանակով` “Լավագույն աշակերտ” անվանակարգում: 2007 թ. մասնակցել եմ ԼՂՀ-ում տեղի ունեցած առաջին համահայկական մաթեմատիկական օլիմպիադային և ստացել առաջին կարգի դիպլոմ: Այդ նույն տարում մասնակցել եմ Վիետնամում անցկացված միջազգային մաթեմատիկական 48-րդ օլիմպիադային և պարգևատրվել գովասանագրով:

2007 թ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանը գերազանց գնահատականներով ավարտելուց հետո ընդունվել եմ ՀՊՃՀ մաթեմատիկայի դեպարտամենտ` կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ: Համալսարանում սովորելու տարիներին էլ մասնակցել եմ բազմաթիվ օլիմպիադաների: 2009 թ. պարգևատրվել եմ երրորդ կարգի դիպլոմով մաթեմատիկայի հանրապետական ուսանողական օլիմպիադայում: 2011 թ. գերազանցությամբ ավարտել եմ ՀՊՃՀ-ն:

2011 թ. ընդունվել եմ Շվեյցարիայի տեխնոլոգիայի ֆեդերալ ինստիտուտի կիրառական մաթեմատիկայի մագիստրատուրա: Ուսումս ավարտելուց հետո պատրաստվում եմ վերադառնալ Հայաստան և կիրառել իմ ստացած փորձն ու գիտելիքներն այստեղ:


Այստեղ սովորում են
Տաթևիկ Հակոբյան

Կիրառական մաթեմատիկա

Մուրադ Թովմասյան

Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկա

Back to top
Close