Հայկ Իշխանյանը` "Ռուսաստանի լավագույն երիտասարդ գիտնական" մրցույթի հաղթող Մրցույթում հաշվի է առնվում միջազգային լավագույն ամսագրերում հոդվածների ու հղումների քանակը: Հայկը միջազգային ամսագրերում արդեն 12 գիտական հոդված ունի (տես "Գիտելիքների բանկ"-ը):
2010թ. մայիսին Հայկ Իշխանյանն ավարտեց Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատը: Այժմ ուսանում է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում:
2010 թ. երիտասարդ գիտնականը մասնակցեց Գերմանիայում կազմակերպվող "Յոˆ երթաս, Բոզե-էյնշտենյան խտուցք" միջազգային գիտաժողովին: Այն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, որի շրջանակներում ոլորտի առաջատարները ներկայացնում են իրենց ծրագրերն ու առաջարկները: Գիտաժողովին Հայկ Իշխանյանը ներկայացրեց "Բոզե խտուցքների քվանտային վերբարիերային անդրադարձ. ռեզոնանսներ" հետազոտական ծրագիրը:
Հայկը նաև համագործակցում է "IRMAS" հայ-ֆրանսիական համատեղ լաբորատորիայի հետ:
Հայկ Իշխանյանը մի քանի ուսանողների` Տիգրան Շահվերդյանի, Հրայր Ազիզբեկյանի եւ Սարգիս Կարապետյանի հետ հեղինակել եւ ստեղծել է "Լաբորատորիա առանց պատերի" նախագիծը, և թեկուզ նրանք աշխարհի տարբեր ծայրերում են գտնվում, սակայն պարբերաբար օնլայն քննարկումներ են անցկացնում և փորձում օգնել միմյանց:
Լիլիթ Պետրոսյան