Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Մենթորության սկիզբը դրվեց փետրվարի 6-ին «Մենթորության օր» միջոցառումով: «Լույսի» համայնքի բոլոր մենթիները հավաքվել էին մեկ վայրում` ծանոթանալու միմյանց հետ ու տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերին:
Հանդիպման սկզբում «Լույսի» թիմը ներկայացրեց տարվա անելիքները, իրականացվելիք միջոցառումները, «Լույսի» առաքելությունը:
Հանդիպման երկրորդ մասում արդեն ավանդական դարձած «Luys Cafe» քննարկումների միջոցով փորձեցինք կազմել ապագայի կատարյալ Հայաստանի պատկերը և յուրաքանչյուրիս դերը դրանում:
Եթե փորձենք համակարգել բոլոր մենթիների կարծիքը, ապա կատարյալ Հայաստանն այսպիսին պետք է լինի.
Քննարկումներից հետո հայտնի էր այն մասնագիտությունների ցանկը, որն անհրաժեշտ է կատարյալ Հայաստանի կայացման համար: Այդ ցանկում են նախագահը, վարչապետը, իրավաբանները, բժիշկները, բնապահպանները, ինչպես նաև փողոցում կարգ պահպանողները: Իսկապես, կատարյալ երկիր կլինի, այնպես չէ՞:
Այս Հայաստանը բոլորիս երազանքների հայրենիքն է, և յուրաքանչյուր հայ իր անփոխարինելի ներդրումը պետք է ունենա դրա կառուցման գործում: ԵՍ, ԴՈՒ, ՄԵՆՔ ենք կառուցելու մեր կատարյալ հայրենիքը:
«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մե՛ր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսում կարգ հաստատելու համար»:
Արամ Մանուկյան