Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հետաքրքրասիրություն և ստեղծագործականություն


15-02-2011
"Լույսի" շրջանավարտները, ովքեր այժմ ապրում և աշխատում են Հայաստանում, 2011 թ. փետրվարի 13-ին միացան "Լույսի" աշխատակազմին և կամավորներին` այցելելով Սևանի մոտակայքում գտնվող Ծաղկունք գյուղ: Այս գյուղը այն չորս համայնքներից մեկն էր, ուր անցյալ ամառ իրականացվում էր "Զարգացնենք Հայաստանը" ծրագիրը:

"Լույսի" խմբին ողջունեցին երեսուն կրտսեր և ավագ դպրոցականներ, ծնողներ և համայնքի ղեկավարներ:

Գյուղի երիտասարդությունը հանձն է առնում մտածել գործնական քայլերի մասին և նախագծել մինչև 2015 թ-ի Ծաղկունքի զարգացումը…



Ստեղծագործ մտածողությունից անցում գործի


Այցելության նպատակն էր շարունակել նախորդ ամառ սկսված համատեղ աշխատանքըևմիասին մշակել հաջորդ քայլերը:

Ծաղկունքի երիտասարդությունը քննարկում անցկացրեց հետևյալ երկու հարցերի շուրջ`

  1. Ոˆրն էր ամենակարևոր բանը մեր աշխատանքում անցյալ ամառ և ինչոˆւ:
  2. Ինչպեˆս ենք պատկերացնում մեր համատեղ աշխատանքը ("Լույսի" և Ծաղկունքի միջև): Իˆնչ աճ ենք ակնկալում, ու մեզնից յուրաքանչյուրն այդ գործի ոˆր մասն է իրականացնում:


"Լույսի" թիմը խրախուսեց ուսանողներին անտարբեր չլինել ուրիշների երազանքների, մտքերի և առաջարկությունների հանդեպ: Հենց դա էլ թույլ կտա յուրաքանչյուրին հասկանալ իրենց համընդհանուր ռեսուրսները, նպատակները և սկսել ստեղծագործաբար մտածել: Ամենաերիտասարդից մինչև ամենատարեցը թվարկեցին իրենց ցանկություններն և նախագծերըև ռազմավարություն մշակեցին`արդեն իսկ ունեցածի հիման վրա կառուցելու և իրենց նպատակներն իրագործելու համար:

Ստեղծագործաբար մտածելու կարողության բացահայտումը ուժ տվեց նրանց` որոշումներ կայացնելու և նախագծերը կյանքի կոչելու համար յուրաքանչյուրի կոնկրետ աշխատանք տալու հարցում:

Ծաղկունքի երիտասարդության ընտրած թեման էր` "Ծաղկունքը 2015-ին":

Այժմ նրանք իրենց գյուղի քարտեզն են պատրաստում` նշելով այն ամենը, ինչ ավելանալու է իրենց համայնքին նախագծված ծրագրերն իրականացնելու արդյունքում:

Ուսանողներից մի քանիսի առաջարկները`
Գյուղի քարտեզը, որտեղ ցույց կնշվեն մի շարք հավելյալ գործառույթներ և նախաձեռնություններ`

Ջրի խնդիր
Ոչ բոլոր տները խմելու ջուր ունեն: Մենք կարող ենք օգնել խողովակները տեղադրելու համար հողը փորելու գործում:

Հոգ տանել գյուղի շրջակա միջավայրի մասին և համայնքի համար հատուկ վայրեր ստեղծել:
  • Կազմակերպել գյուղի մաքրումը, մաքրել պատմական վայրերի և հուշարձանների շրջակայքը, աղբարկղեր տեղադրել և աղտոտումը կանխող ուսուցողական ցուցանակներ փակցնել:
  • Մշակել և արշավների երթուղիներ կազմել` տուրիզմըը զարգացնելու նպատակով:
  • Ծառատունկ իրականացնել, նախընտրելի է` յուրաքանչյուր ուսանողի կողմից մեկը:
  • Ցանկապատել ֆուտբոլի դաշտի տարածքը` կովերից այն պաշտպանելու համար:
  • Սպորտ դահլիճ, մարզիչ և սպորտային թիմ ունենալ:
  • Մեր պապիկների համար այգի ստեղծել, ուր շախմատ ու նարդի կխաղան:
  • Տաք ամիսների ընթացքում բացօթյա մանկապարտեզ հիմնել:
  • Ավելի մեծ երեխաները մի շարք ժամանցային և ուսուցողական խաղեր կանցկացնեն փոքրիկների հետ: Մենք առաջարկում ենք մեր ժամանակը:
  • Ընթերցասրահ ունենալ և գրքահավաք կազմակերպել:
  • Մեր սեփական թերթն ունենալ:
  • Օգնել մարդկանց բացահայտել մեր գյուղի ավանդույթները:
  • Գրաբար սովորեցնել:
  • Մշակութային միջոցառումներ և թատերական ներկայացումներ կազմակերպել, լավ ֆիլմեր ցուցադրել, լավ երաժշտություն տարածել:
  • Գյուղերի միջև ինտելեկտուալ օլիմպիադաներ անցկացնել:
  • "Լույսի" ուսանողներին խնդրել զրուցել իրենց մասնագիտական ոլորտի և իրենց հետագա աշխատանքի մասին: Դա կօգնի մեզ հասկանալ մեր ունեցած հնարավորությունները:


Ծաղկունքի բնական ռեսուրսների հիման վրա բիզնես հիմնել:
  • Բնական դեղամիջոցների դեղատուն ստեղծել: Հավաքել Ծաղկունքի բազմաթիվ դեղաբույսերը, ցանկ կազմել, լուսանկարել և նկարագրել յուրաքանչյուր դեղաբույսն ու նրա բժշկական նշանակությունը:


Աջակցել համայնքին
  • Օգնել պահպանել կամ նորոգել այն մարդկանց տները, ովքեր այլ աշխատողների աջակցության կարիքն ունեն:
  • Օգնել գյուղացիներին հնձել և դիզել խոտը: Օգնել տարեցներին:
  • Մասնակցել եկեղեցու մոտակայքում գտնվող կամրջի նորոգման աշխատանքին:
  • Տարին երկու անգամ տոնավաճառ կազմակերպել:




Հետաքա քայլերը.

Մենք բոլորս որոշեցինք չորս շաբաթ անց` 2011-ի մարտի 12-ին, դարձյալ հանդիպել: Այդ ժամանակ արդեն Ծաղկունքի աշակերտները մի քանի աշխատանքային խմբերի բաժանված կլինեն: Յուրաքանչյուրն իր ծրագրերը կունենա, որի վրա կշարունակի աշխատել, մինչև "Լույսի" ուսանողներն ամռանը միանան իրենց` միասին աշխատելու:

"Լույսի" թիմը վերադարձավ Ծաղկունքից` լիցքավորված և անհամբեր սպասելով մարտի 12-ին, երբ բոլորս դարձյալ մեկնենք այնտեղ:

Այդ ամենը մեզ հիշեցրեց, որ դժվարությունների, ցինիզմի և ֆատալիզմի դեմ լավագույն դեղամիջոցը հետաքրքրասիրությունն ու մշտապես առաջադեմ հնարամտությունն է:
Back to top