Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամի շնորհավորական ուղերձը Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ


30-06-2019

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԵՐՐՈՐԴՆԱԽԱԳԱՀ,

«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ

ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ԱԶԱՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

 

 

Երևան,30 հունիսի2019թ.

 

 

 

Մեծարգո պարոն Նախագահ

Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակ­ցու­թյամբ: 

Այսօր՝ Ձեր հոբելյանի օրը, մենք երախտագիտությամբ ենք արժևորում Ձեր հսկայական ավանդը մեր երկրի գիտական, կրթական, մշակութային ոլորտների զարգացման գործում:

Լինելով փորձառու պետական և քաղաքական գործիչ՝ Դուք մշտապես կարևորել եք կրթությունը՝ որպես երկրի առաջընթացն ապահովող կարևորագույն գործոն: Ձեր շարունակական ջանքերով և աջակցությամբ 500-ից ավելի աշխար­հասփյուռ հայ երիտասարդ­ների համար աշխարհի լավագույն ուսումնական հաս­տատությունները դարձան առավել հասանելի, իսկ նրանց երազանքները` իրակա­նություն:

Այսօր, արդեն Ձեր տեսլականի շնորհիվ, «ԼՈՒՅՍ» հիմնադրամը իր տասնամյա գործունեության արդյունքում կուտակած ներուժը օգտագործում է՝ նպատակ ունենա­լով դառնալու տարածաշրջանի առաջատար գիտահետազոտական կենտրոններից մեկը:

 

Կրկին շնորհավորելովհոբելյանականտարեդարձիառթիվ՝ մաղթումենքՁեզ քաջա­ռող­ջու­թյուն, երջանիկ կյանք, ամենայն բարիք:

Խորին հարգանքով՝

 

«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

 

Back to top