Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը «Ապագայի հմտություններ» ամառային դպրոցի շրջանակներում կազմակերպում է «Մարքեթինգ և մենեջմենթ» դասընթացը


01-08-2019

Լույս հիմնադրամը «Ապագայի հմտություններ» ամառային դպրոցի շրջանակներում կազմակերպում է «Մարքեթինգ և մենեջմենթ» դասընթացը, որում ներառված են հետևյալ թեմաները՝
1. Բրենդ/բրենդինգ
2. Գովազդ
3. Թվային մարքեթինգ
4. Կազմակերպության հաճախորդների վարքի ուսումնասիրում
5. Ուղղորդում
6. Վարքագծի փոփոխության ազդակներ
7. Մոտիվացիա
8. Կոմունիկացիա
9. Պրոցեսների կառավարում
10. Ռազմավարական կառավարում։ 
Ծրագիրը կանցկացվի սույն թվականի օգոստոսի 12-ից 23-ը «ԼՈՒՅՍ» հիմնադրամի գրասենյակում` ք. Երևան, Բուզանդի 3։

 

Ամառային դպրոցի դիմորդը պետք է համապատասխանի հետևյալ չափորոշիչներին․
• լինի հայ՝ ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ 
• դիմելու պահին պետք է լինի 17-35 տարեկան,
• ընդունված կամ ավարտած լինի Հայաստանի Հանրապետությունում կամ արտերկրում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություն: 

 

Պահանջվող փաստաթղթեր
Վավեր անձնագրի պատճեն կամ նույնականացման քարտ .pdf 
ԲՈՒՀ-ի ուղանող կամ շրջանավարտ լինելու փաստը հաստատող փաստաթուղթ .pdf 
Դիմում .docx 
Գրանցման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 5-ը ժամը 18։00:
Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ հայտատուներից կընտրվեն լավագույն 20-ը՝ հաշվի առնելով տեղերի սահմանափակ քանակը։

Back to top