Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամում առկա է տնտեսագետ-հետազոտողի թափուր հաստիք


22-03-2021

 

ՏՆՏԵՍԱԳԵՏ-ՀԵՏԱԶՈՏՈՂ

 

«Լույս» հիմնադրամի տնտեսագիտական հետազոտությունների թիմում առկա է փորձագետի թափուր հաստիք: Պահանջվում է տնտեսագետ-հետազոտող, ով ունի միջանձնային և հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում:

Աշխատանքային պարտականություններ.

  • իրականացնել տնտեսագիտական հետազոտություններ և վերլուծություններ ՀՀ տնտեսության արդի թեմաների շուրջ,
  • պատրաստել ուսումնասիրություններ ՀՀ վիճակագրական կոմիտեի  կողմից հրապարակված մակրոտնտեսական ցուցանիշների, միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների, ՀՀ պետական բյուջեի, համայնքային բյուջեների, ինչպես նաև դրանց կատարողականների վերաբերյալ:

Անհրաժեշտ որակավորումներ.

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության, մաթեմատիկայի կամ վիճակագրության ոլորտում,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում,
  • հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
  • մակրոտնտեսագիտության և էկոնոմետրիկայի խորացված գիտելիքներ,
  • Microsoft Office-ի, հատկապես` MS Excel-ի և MS Word-ի գերազանց իմացություն,
  • վիճակագրության, էկոնոմետրիկայի ծրագրային փաթեթների, մասնավորապես` Eviews-ի, Stata-ի, SPSS-ի տիրապետում:

 

Դիմողները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV/resume) ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին՝ նամակի թեմայի (subject) դաշտում նշելով «Տնտեսագետ-հետազոտող»։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ մինչև սույն թվականի ապրիլի 1-ը:

Back to top