Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը հայտարարում է 4 մրցույթ


02-04-2022
 
 
«Լույս» հիմնադրամը հայտարարում է չորս մրցույթ՝
 
1. Հայրենական մեծ պատերազմի թեմայով շարադրության.
2. Հայրենական մեծ պատերազմի թեմայով տեսաուղերձի.
3. Արցախյան ազատամարտի թեմայով շարադրության.
4. Արցախյան ազատամարտի թեմայով տեսաուղերձի:
 
Մրցույթին կարող են մասնակցել 14-17 տարեկան պատանիները (աղջիկներ և տղաներ, որոնց 14 տարին լրացել է, բայց 18 տարին դեռ չի լրացել)։
 
Տեսաուղերձի տևողությունը չպետք է գերազանցի 2 րոպեն։
Շարադրությունը պետք է ընդգրկի առավելագույնը 500 բառ։
 
Մեկ անձը կարող է դիմել մեկ կամ մի քանի մրցույթի։
 
Չորս մրցույթներից յուրաքանչյուրը կունենա 3 մրցանակակիր՝
  • 1-ին մրցանակ՝ 150 000 ՀՀ դրամ և հավաստագիր.
  • 2-րդ մրցանակ՝ 100 000 ՀՀ դրամ և հավաստագիր.
  • 3-րդ մրցանակ՝ 50 000 ՀՀ դրամ և հավաստագիր:
Հաղթողները կարող են ընտրել նաև իրենց անունից դրամական մրցանակը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին փոխանցելու տարբերակը: Այդ դեպքում «Լույս» հիմնադրամը կկրկնապատկի նվիրատվության գումարը, իսկ հաղթողին կտրամադրվի շնորհակալագիր հետևյալ չափով նվիրատվություն կատարելու համար՝
 
1-ին մրցանակ՝ 300 000 ՀՀ դրամ.
2-րդ մրցանակ՝ 200 000 ՀՀ դրամ.
3-րդ մրցանակ՝ 100 000 ՀՀ դրամ:
 
Մրցութային աշխատանքների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է։
Արդյունքները կհայտարարվեն մայիսի 8-ին։
Եղե՛ք ստեղծարար և համարձակ։
 
Back to top