

«ԼՈՒՅՍ» հիմնադրամի տնտեսագիտական հետազոտությունների թիմում առկա է փորձագետի թափուր հաստիք: Պահանջվում է տնտեսագետ-հետազոտող, ով ունի միջանձնային և հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում:
Աշխատանքային պարտականություններ
- իրականացնել տնտեսագիտական հետազոտություններ և վերլուծություններ ՀՀ տնտեսության արդի թեմաների շուրջ,
- պատրաստել ուսումնասիրություններ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված մակրոտնտեսական ցուցանիշների, միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների, ՀՀ պետական բյուջեի, համայնքային բյուջեների, ինչպես նաև դրանց կատարողականների վերաբերյալ:
Անհրաժեշտ որակավորումներ
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության, մաթեմատիկայի կամ վիճակագրության ոլորտում,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում,
- հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
- մակրոտնտեսագիտության և էկոնոմետրիկայի խորացված գիտելիքներ,
- Microsoft Office-ի, հատկապես` MS Excel-ի և MS Word-ի գերազանց իմացություն,
- վիճակագրության, էկոնոմետրիկայի ծրագրային փաթեթների, մասնավորապես` Eviews-ի, Stata-ի, SPSS-ի տիրապետում
Դիմումների ընդունման պայմանները
Դիմողները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV/resume) ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին` նամակի թեմայի (subject) դաշտում նշելով «Տնտեսագետ-հետազոտող»:
Ներկայացված պահանջներին համապատասխանող դիմորդները կհրավիրվեն առաջին փուլ հարցազրույցի նախքան հայտարարված վերջնաժամկետի ավարտը՝ ս.թ. մայիսի 26-ը: