Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ամփոփում է հայտարարված մրցույթի արդյունքները


09-05-2022

 

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը հայտարարում է Հայրենական մեծ և Արցախյան պատերազմների թեմաներով հայտարարված շարադրությունների և տեսաուղերձների մրցույթի արդյունքների ամփոփման մասին։ 

Երևանի և մարզերի 14-17 տարեկան պատանիների կողմից մեզ ուղարկված 184 աշխատանքները դիտարկվել են 2 փուլով՝ 2 տարբեր խմբերի կողմից։ 1-ին փուլով ընտրվել են հայտարարված մրցույթի նվազագույն պահանջներին համապատասխանող աշխատանքները, այնուհետև 2-րդ փուլով մրցույթային ժյուրիի կողմից որոշվել են մրցանակակիրները։ 

Պետք է նշենք, որ Հայրենական մեծ պատերազմի թեմայով տեսաուղերձների անվանակարգում մրցույթային շեմը հաղթահարել է ընդամենը մեկ աշխատանք։ Այդ իսկ պատճառով, «ԼՈՒՅՍ» հիմնադրամը որոշում կայացրեց տվյալ անվանակարգի 2-րդ և 3-րդ մրցանակները փոխանցել Արցախյան պատերազմի թեմայով շարադրությունների անվանակարգին, քանի որ այստեղ մրցույթային շեմը հաղթահարած աշխատանքների քանակը մի քանի անգամ ավելի շատ էր, քան այլ անվանակարգերում։ 

Այսպիսով, սիրով ներկայացնում ենք հաղթողների անունները՝ 

1-ին մրցանակ 

  • Հակոբ Պետրոսյան (Հայրենական մեծ պատերազմի թեմայով շարադրություն) 
  • Վեներա Պետրոսյան (Հայրենական մեծ պատերազմի թեմայով տեսաուղերձ) 

  • Էլիզա Սարգսյան (Արցախյան պատերազմի թեմայով շարադրություն) 

  • Միլենա Մովսիսյան (Արցախյան պատերազմի թեմայով տեսաուղերձ) 

2-րդ մրցանակ

  • Արմինե Ավետիսյան (Հայրենական մեծ պատերազմի թեմայով շարադրություն) 

  • Նարե Հարությունյան (Արցախյան պատերազմի թեմայով շարադրություն) 

  • Գեղամ Հայրապետյան (Արցախյան պատերազմի թեմայով շարադրություն) 

  • Նարինե Հակոբյան (Արցախյան պատերազմի թեմայով տեսաուղերձ) 

3-րդ մրցանակ 

  • Աննա Հարությունյան (Հայրենական մեծ պատերազմի թեմայով շարադրություն) 

  • Նանե Բաբայան (Արցախյան պատերազմի թեմայով շարադրություն) 

  • Ռոբերտ Սիրունյան (Արցախյան պատերազմի թեմայով շարադրություն) 

  • Լուսինե Նանյան (Արցախյան պատերազմի թեմայով տեսաուղերձ) 

Back to top