Միանալով այս օրերին Արցախին ուղղված հարյուրավոր բարեգործական նախաձեռնություններին՝ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը կապ է հաստատել Արցախի քաղաքային համայնքների ղեկավարների հետ և Արցախում գտնվող մեր հայրենակիցներին ավելի հասցեական և արդյունավետ օգնություն տրամադրելու համար կազմել ցանկեր նկուղներում գտնվող մեր հերոսներին սպասող մայրերին, ծերերին և երեխաներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով:
Սեպտեմբերի 30-ին հետևյալ 4 քաղաքներին՝ Մարտունի, Ասկերան, Մարտակերտ, Հադրութ, արդեն իսկ ուղարկվել և բաշխվել է օգնության առաջին խմբաքանակը։
Քանի դեռ պատերազմը շարունակվում է, մենք մտադիր ենք շարունակել մեր այս նախաձեռնությունը:
Բոլոր ցանկացողները կարող են միանալ՝ նվիրաբերություններ կատարելով «ԼՈՒՅՍ» հիմնադրամի համապատասխան հաշվեհամարին՝ https://luys.am/.../3c364fdba438560208b1Bank-details.pdf
Մինչ պատերազմի ավարտը «ԼՈՒՅՍ» հիմնադրամի բոլոր նվիրաբերությունները օգտագործվելու են բացառապես այս նպատակով:
Նվիրաբերություն իրականացրած անձինք ձեռք բերված ապրանքների արժեքների, խմբաքանակների, բաշխման ուղղությունների և այլ տեղեկատվությանը կարող են ծանոթանալ այցելելով հիմնադրամի գրասենյակ: