Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով


03-10-2019

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի և Եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի կապակցությամբ «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով պարգևատրման արարողությունը:

ՀՀփոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական միության կայացման և զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցած ՀՀ պետական, հասարակական գործիչներին և հանրային հատվածի ներկայացուցիչներին պարգևատրելեն մեդալներով:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ ՎաչեԳաբրիելյանը պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով:

Back to top