«ԼՈՒՅՍ» հիմնադրամը յուրօրինակ նվեր մատուցեց երիտասարդներին երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ այսօր մեկնարկելով իր հերթական ծրագիրը` «Ապագայի հմտություններ» ամառային դպրոցը:
Հաջորդ երկու շաբաթների ընթացքում դասընթացի ընտրական փուլը հաղթահարած 25 երիտասարդներ փորձառու դասընթացավարների կողմից կազմակերպած տարբեր ուսումնական ձևաչափերի շնորհիվ ձեռք կբերեն նոր հմտություններ ու գիտելիքներ մենեջմենթի և մարքեթինգի ոլորտներում:
Նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու հնարավորություն տալով երիտասարդներին ոչ միայն ակադեմիական միջավայրում միմյանց հետ կիսվելու գիտելիքներով այլ նաև իրենց ներուժն օգտագործելու համագործակցելով տարատեսակ ծրագրերի շուրջ: