Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամում այսուհետ գործելու է բլոկչեյն հետազոտական ուղղություն և կրթական ծրագիր


15-10-2019

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, Nooor Հայաստանի բլոկչեյն ասոցիացիան և Crypto NDX ընկերությունը մեկտեղում են իրենց ռեսուրսները Հայաստանում նմանը չունեցող հետազոտական և կրթական ուղղության հիմնադրման գործում:

Այս օրերին Հայաստանում անցկացվող տարածաշրջանում բլոկչեյնի վերաբերյալ ամենահեղինակավոր Չեյնփոյնթ միջազգային կոնֆերանսի ընթացքում հայտարարեց «ԼՈՒՅՍ» հիմնադրամի խորհրդի անդամ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, ով նաև այսուհետ գլխավորելու է հիմնադրամում նշված հետազոտական ուղղության աշխատանքները:

Այս նորարարական ոլորտի կրթական և հետազոտական ծրագրերի ներդրման միտքը «ԼՈՒՅՍ» հիմնադրամի շրջանավարտները ամիսներ առաջ ներկայացրել են հիմնադրամի խորհրդի քննարկմանը և այսօր արդեն ծրագիրը իրականություն է դառնում:

Հիմնադրամում այսուհետ գործելու է բլոկչեյն հետազոտական ուղղությունը և կրթական ծրագիրը, որոնց շնորհիվ մեկ անգամ ևս կվերահաստատվի Հայաստանի դիրքը տեղեկատվական և նորարարական տեխնոլոգիաների աշխարհում: Կրթական ծրագրի շնորհիվ նախատեսվում է հնարավորինս ընդլայնել Հայաստանում բլոկչեյնի վերաբերյալ հասարակության կրթվածության և տեղեկացվածության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել պատրաստելու մասնագետներ ոլորտում գործող ընկերությունների համար:

Հիմնադրամի կազմում ստեղծվող հետազոտական ուղղությունը ծառայելու է որպես յուրատեսակ հարթակ ոլորտի մասնագետների համար արդի հիմնախնդիրների քննարկման և լուծումների որոնման համար: 

Հոկտեմբերի 15-ին Դվին հյուրանոցում անցկացվող կոնֆերանսի ընթացքում «ԼՈՒՅՍ» հիմնադրամի տաղավարում գործելու է նախնական գրանցում բլոկչեյնի դասընթացներին մասնակցելու համար:

Back to top