Օրերս տեղի ունեցավ «ԼՈՒՅՍ» հիմնադրամի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի համատեղ կազմակերպած միջոցառումը «Սահմանադրական բարեփոխումներ․ արդյո՞ք կա անհրաժեշտություն» խորագրով:
Միջոցառման բանախոսներն էին գերմանացի հեղինակավոր պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդտը և ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ., Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ (2020-2021թթ.) դր․ Անահիտ Մանասյանը։
Ելույթներին հաջորդեց քննարկում, որը վարեց «ԼՈՒՅՍ» հիմնադրամի փորձագետ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար (2015-2020թթ.) Վարդան Պողոսյանը։