Քիչ առաջ մեզ տեղեկացրին, որ Դավթաշեն վարչական շրջանում (օրեր առաջ նաև Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասում) «ԼՈՒՅՍ» հիմնադրամի անունից անհայտ անձինք իրականացնում են դրամահավաք իբրև թե սահմանամերձ գյուղերի համար։
Տեղեկացնում ենք, որ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը որևէ դրամահավաք չի իրականացնում և կապ չունի այս նախաձեռնության հետ։ Մեր անունից ներկայացող նմանօրինակ ցանկացած նախաձեռնություն խարդախություն է։
Խնդրում ենք նման անձանց հանդիպելիս անհապաղ տեղեկացնել ոստիկանություն, ինչպես նաև հնավորության դեպքում տարածել գրառումը։