Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«ԼՈՒՅՍ»-ը կդառնա տարածաշրջանում լավագույն ուղեղային կենտրոններից մեկը


23-11-2018

Նոյեմբերի 23-ին «ԼՈՒՅՍ» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի շրջանավարտների հրավերով տեղի ունեցած Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Քյուսիկի «Ներքաղաքական անհանգստության գինը» թեմայով դասախոսությանն իր ողջույնի խոսքում «ԼՈՒՅՍ» հոգաբարձուների խորհրդի երկարամյա անդամ Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ խորհրդի կողմից ստացել է առաջարկ ստանձնելու հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, որը սիրով ընդունել է: 

Ըստ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրենի, շրջանավարտների այս նախաձեռնությունը լավագույն օրինակներից է, թե ինչպես ժամանակին հիմնադրամից ստացած կրթաթոշակը կարող է հետադարձ դրական ազդեցություն ունենալ «ԼՈՒՅՍ» համայնքի ներկայացուցիչների ու Հայաստանի վրա: 

Ողջույնի խոսքում Վիգեն Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ հիմնադրամը իր խոստմանը համաձայն շարունակում է ֆինանսավորել շուրջ 70 կրթաթոշակառուի մինչև նրանց ուսումնական ծրագրերի ավարտը: 

Կարևորելով «ԼՈՒՅՍ» համայնքի անդամների կողմից կուտակած գիտելիքն ու փորձը ու առաջնորդվելով այդ գիտելիքը ի շահ Հայաստանի զարգացմանը ծառայեցնելուն` Վիգեն Սարգսյանը նշեց, որ խորհրդի կողմից որոշում է կայացվել հիմնադրել տարածաշրջանում լավագույն ուղեղային կենտրոններից մեկը: 

Կենտրոնը «ԼՈՒՅՍ» համայնքի ներուժը նպատակադրվելու է ծառայեցնել պետության բոլոր հիմնական ոլորտների զարգացմանը: Ամփոփելով խոսքը, Վիգեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին և մասնակիցներին, ինչպես նաև տարիների ընթացքում հիմնադրամի լավագույն բարեկամներ դարձած բարերարներին ու դոնոր կազմակերպություններին։ 

«ԼՈՒՅՍ» գիտահետազոտական վերլուծական կենտրոնում ներգրավված կլինեն ոչ միայն «ԼՈՒՅՍ» շրջանավարտները, այլ նաև վերլուծական և գիտահետազոտական ոլորտի լավագույն մասնագետները թե՛ Հայաստանից և թե՛ Սփյուռքից, որոնք հնարավորություն կունենան արժանապատվորեն ծառայել մեր պետությանը՝ իրենց մասնագիտական և հետազոտական գործունեության շրջանակներում։ 

Առաջիկայում կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն գիտահետազոտական կենտրոնի գործունեության ու ծրագրերի վերաբերյալ։

Back to top