Սիրով տեղեկացնում ենք, որ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը այս տարի որոշում է կայացրել Ամանորյա միջոցառման և բացիկների համար ավանդաբար նախատեսվող գումարը ուղղել սահմանամերձ գյուղերի դպրոցների բարեգործական ծրագրի իրականացմանը, որի շրջանակներում դպրոցական փաթեթներ կբաժանվեն տարրական դասարանների աշակերտներին:
Տոնական բարեգործական այցելությունը տեղի կունենա Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ:
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասնակցել այս նախաձեռնությանը, կարող են իրենց հայեցողությամբ գրենական պիտույքներ և դպրոցական պարագաներ բերել յուրաքանչյուր օր, մինչև դեկտեմբերի 29-ը ներառյալ՝ ժամը 10:00-ից մինչև 17:00 Բուզանդի 3 հասցեում գտնվող գրասենյակ:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը: Ցանկացողները կարող են նաև միանալ նախաձեռնող թիմին Տավուշի մարզ այցելության ընթացքում:
Մանրամասն տեղեկատվության համար կարող եք գրել [email protected] էլ. հասցեին կամ զանգահարել +3745500LUYS հեռախոսահամարին: