Երևան, 30 հունիսի 2022թ.
«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ
ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Անուրանալի է Ձեր հսկայական ավանդը Հայաստանի անկախության շրջանում պետականաշինության և բանակաշինության գործում, Ձեր ջանքերն ու նվիրումը Արցախյան ազատամարտում և Արցախի խնդիրը արդարացի հանգրվանի հասցնելու ուղղությամբ:
Այսօր Հայրենիքի ճակատագրով մտահոգ Ձեր եռանդուն գործունեությամբ և Ձեր ղեկավարությամբ են իրականություն դառնում «Լույս» հիմնադրամի գիտական, կրթական և մշակութային հայրենանվեր ծրագրերը:
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, արևշատություն, Ձեր ազգանվեր գործունեության շարունակում՝ ի նպաստ մեր Հայրենիքում արդարության և արժանապատվության վերականգնման:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամի աշխատակազմ