Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ երրորդ նախագահ, «ԼՈՒՅՍ» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերների և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր:
Սերժ Սարգսյանը ծանոթացել «ԼՈՒՅՍ»-ի օժանդակությամբ Ամարասում իրականացվող մեծածավալ վերականգնման աշխատանքների ընթացքին: