«ԼՈՒՅՍ» հիմնադրամի իրավաբանական հետազոտությունների թիմում առկա է վերլուծաբանի թափուր հաստիք: Պահանջվում է իրավաբան-վերլուծաբան, ով ունի բարձր մասնագիտական որակներ, միջանձնային և հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, սեղմ ժամկետներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել արդի իրավական հիմնախնդիրների, ոլորտում իրականացվող իրավական քաղաքականության, օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրավաբանական բնույթի հետազոտություններ և վերլուծություններ, պետական մարմինների գործունեության մոնիթորինգ։
Անհրաժեշտ որակավորումներ
- Իրավագիտության ոլորտում առնվազն բակալավրի կրթական աստիճան,
- Հանրային իրավունքի ոլորտում մասնագիտացում (նախընտրելի է),
- ՀՀ պետական մարմինների, դրանց գործառույթների, օրենսդրական գործընթացների վերաբերյալ իմացություն,
- Ակադեմիական հայերենի իմացություն,
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
- Microsoft Office-ի, հատկապես` MS Word-ի գերազանց իմացություն,
- Հետազոտական գործունեության փորձառություն (հրապարակումների առկայությունը խրախուսելի է)։
Դիմողները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին՝ նամակի թեմայի (subject) դաշտում նշելով «Իրավաբան-վերլուծաբան»։