«ԼՈՒՅՍ» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի հովանավորությամբ լույս է տեսել գրող, հրապարակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանի «Հոգու և կարոտի ճամփաներով» ժողովածուն։
Ժողովածուում ներառված է հեղինակի շուրջ չորս տասնամյակի ստեղծագործական գործունեության ընթացքում հայաստանյան և սփյուռքահայ մամուլում հրապարակված և անտիպ էսսեների՝ խոհագրությունների, ուղեգրությունների և հուշագրությունների ընտրանին։
Ժողովածուն բաղկացած է 13 բաժիններից՝
Հեղինակի մասին
Գրող, հրապարակագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանը ծնվել է Նախիջևանի Ազնաբերդ գյուղում, 1951թ. մայիսի 4-ին։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը և նույն ինստիտուտի ՀՄՖ լրագրության բաժինը (գերազանցությամբ):
1973-1994թթ. աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, միաժամանակ զբաղվել բարբառագիտությամբ, բանահավաքությամբ, ազգագրությամբ, լրագրությամբ։ Թղթակցել է Հայաստանի և սփյուռքի պարբերականներին, համատեղությամբ աշխատել «Հայրենիքի ձայն» շաբաթերթում, Հայաստանի հանրային ռադիոյում, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում։ Ուսումնասիրել է Նախիջևանի և Վայոց Ձորի բարբառները։ Կազմել է Նախիջևանի բարբառային քարտեզը։
1994-2018թթ. աշխատել է ՀՀ նախագի աշխատակազմում (1999-2018թթ.՝ որպես արձանագրային բաժնի վարիչ): 2018թ.-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։
1996-1998թթ. եղել է «Նախիջևան» հայրենակցական միության նախագահ։
Հեղինակ է 16 գրքք, 7 թարգմանական գրքի, որոնց թվում՝ Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» (2002), Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» (2013), Իվետ Ալեքսանդերի «Երջանկության օազիսը» (2022) վիպակները։ Հեղինակ է նաև բազմաթիվ գիտական գիտահանրամատչելի, հրապարակախոսական հոդվածների, էսսեների, պատմվածքների, բանաստեղծությունների, պոեմների։
Հայաստանի գրողների միության և լրագրողների միության անդամ է։