Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Նարե Հարությունյան, «Աշնան վերջին անվանականչը» | Գրքի գլխավոր գործընկեր՝ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ


08-12-2022



Այսօր Հայաստանի ազգային գրադարանում կայացավ Նարե Հարությունյանի «Աշնան վերջին անվանականչը» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած հերոսներից 24-ին: Գրքում 24 պատմվածքներ են՝ հերոսներից յուրաքանչյուրի մասին, որոնք հիմնված են իրական դեպքերի վրա: 

Հարցին, թե ինչո՞ւ են ընտրված հենց այդ 24 տղաները, Նարեն պատասխանեց. 

«Մինչպատերազմյան շրջանում միշտ վախ եմ ունեցել, որ կկորցնեմ մի թանկ բան, ու մի օր էլ հենց այդպես եղավ՝ արթնացա ու լսեցի պատերազմի մասին։ Դրանից հետո սկսեցի անգամ ադրբեջանական լուրերը թարգմանել, ուսումնասիրել՝ մի նոր բան իմանալու հույսով: Տղաներից յուրաքանչյուրն ինձ համար հարազատ ու կարևոր է: Ես հատուկ չեմ ընտրել տղաներին, նրանց նկարները տեսել եմ, երբ ծնողները կամ ընկերները ուղարկել են իրենց հերոսների նկարները, իրական պատմություններ պատմել իրենց որդիների մասին: Տղաներն անցյալ չեն, նրանք երբեք էլ անցյալ չեն լինի: Նրանցից յուրաքանչյուրն իր կյանքի ինչ-որ փուլում իրեն հավերժ ներկա է դարձրել»: 

Գրքի հեղինակը՝ Նարեն Արցախյան պատերազմի թեմայով «ԼՈՒՅՍ» հիմնադրամի կողմից հայտարարված շարադրությունների մրցույթի 2-րդ մրցանակակիրն է։ 

«Աշնան վերջին անվանականչը» գիրքը լույս է տեսել «ԼՈՒՅՍ» հիմնադրամի աջակցությամբ։ 

Back to top