2018թ․ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ձևավորվեցին նոր իշխանություններ՝ ՀՀ արտաքին քաղաքականության, արցախյան հիմնահարցի վերաբերյալ նախկիններից էապես տարբերվող հայացքներով։
«Ընտրված պարտություն» գիրքը միջազգայնագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձն է 2018 թ. հաջորդած տարիներին, արված ու չարված քայլերին, դիվանագիտական սխալներին ու բացթողումներին, 44-օրյա պատերազմին, դրա պատճառներին ու հետևանքներին։ Այս գիրքն արցախյան հակամարտության պատմության առանցքային փուլերից մեկի՝ արհավիրքի, կորստի ու պարտության երեք տարիների մասին է։
Գիրքը լույս է տեսել «ԼՈՒՅՍ» հիմնադրամի հովանավորչությամբ։