Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Թոմ Նիկոլս, «Վտանգավոր ամենագետներ» | Գրքի գլխավոր գործընկեր՝ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ


18-02-2023

Newmag-ը թարգմանել և հրատարակել է «Վտանգավոր ամենագետները» գիրքը: 

Ամեն ինչ՝ հատկապես մեր քաղաքական միջավայրում համացանցի ու սոցիալական մեդիայի դերի մասին: Այն գրաքննադատները կոչել են տգիտության տափաստանի հանճարեղ ուղեցույց:

Հեղինակ Թոմ Նիկոլսը ցույց է տալիս, թե ինչպես ենք հասել այսօրվա մտահոգիչ վիճակին, երբ ցանցային ամենագետները դարձել են հանրային գլխացավանք, իսկ փորձագիտական միտքը, գիտելիքը, մասնագիտական բանավեճն իրենց տեղը զիջել են ցանցային ամենագետներին ու նրանց բարձրագոչ հայտարարություններին ու հանրագրերին: Հիմա սեփական անգիտության պաշտամունքի շրջանն է:

Թոմ Նիկոլսը մեկ տարի առաջ անցել է թոշակի: Ամերիկացի գրող, միջազգայնագետ, նախկին պրոֆեսորը չափազանց ինտելեկտուալ կերպար է, նա դասավանդել է Դարտմութի և ԱՄՆ Ռազմածովային համալսարաններում։ Առավել հայտնի է միջազգային հարաբերությունների ու մասնավորապես Ռուսաստանի վերաբերյալ աշխատություններով։ Այս գիրքն էլ սկբում հոդված էր, ձեռնարկի վերածվեց Բրեքզիթի հանրաքվեից և ԱՄՆ ընտրություններից հետո։ Այդ ժամանակ արդեն ակնհայտ էր, որ սոցցանցերում  ծնվում են տաղանդավոր դեմագոգներ:

Գրքի գլխավոր գործընկեր՝ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ։

Back to top