Այս օրերին Արցախում շարունակվում են Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքները։
Հիշեցնենք, որ Ամարասի վանական համալիրի լիարժեք վերականգնման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2019թ. սեպտեմբերին՝ «Լույս» հիﬓադրաﬕ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ։
Ծրագրի նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները համալիրի լիարժեք օգտագործման համար` նոր շունչ տալով հայ ժողովրդի համար կարևորագույն պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանին, որն այսօր կանգնած է Արցախի քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում: Աշխատանքները վերահսկվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասնագիտացում ունեցող նախագծային կազմակերպության կողմից:
Ընթացող աշխատանքների ֆոտո հաշվետվությունը հասանելի է այստեղ՝ https://luys.am/index.php?m=galleryOne&gid=83 :