Ամարասի վանական համալիրի վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացնելիս բակի մուտքի դիմաց ի հայտ են եկել կոպտատաշ սալ քարերով ծածկված գծային հատվածներ:
նկ 1. Հորանի սկզբնական փակ տեսքը
Տարածքը մասնակի մաքրելուց և առաջին սալերը հեռացնելուց հետո ի հայտ եկավ հորանի ներքին կառուցվածքը: Հաշվի առնելով, որ այն շատ խորը չէ՝ 25-30սմ, ունի գծային տեսք և ուղղված է դեպի տնտեսական բակը, առաջին հայացքից թվում է, թե ջրագիծ է:
նկ 2. Հորանի առաջին հեռացված սալերը
Սակայն հորանի լայնական կտրվածքը դիտարկելուց հետո պարզ է դառնում, որ այն չէր կարող լինել ջրագիծ հետևյալ պատճառներով.
նկ 3. Հորանի կողային պատի տեսքը
Այսպիսով կարող ենք վստահորեն ասել, որ հորանը չի ծառայել ջրի մատակարարման կամ հեռացման համար:
Անցյալ դարասկզբին վանքային համալիրն օգտագործվել է կոլտնտեսության կողմից: Այդ իսկ պատճառով դժվար է այսօր ասել, թե հորանը ինչի համար է կառուցվել և ինչին է ծառայել: Ամեն դեպքում, հեղինակային խմբի կողմից որոշում է կայացվել հորանը պահպանել ամրավորված ապակու տակ՝ տեսանելի դարձնելով այն այցելուների համար: Իսկ անհայտ էջերի բացահայտումները թողնել հետագա` ավելի խաղաղ ժամանակների համար:
նկ 4. Հորանի պահպանվող հատվածներ
նկ 5. Հորանի պահպանվող ծածկասալերը
Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների նոր ֆոտոհաշվետվությունը հասանելի է այստեղ՝ https://luys.am/index.php?m=galleryOne&gid=85 ։