Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամի շնորհավորական ուղերձը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ


30-06-2025
Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ։

Ձեր երկարամյա գործունեությունն անմնացորդ նվիրումի վկայություն է թե՛ մեր պետականության կայացման, թե՛ Արցախյան ազատագրական պայքարի և թե՛ հայոց ազգային ու հոգևոր արժեքների պահպանության գործին։

Ձեր ղեկավարությամբ «Լույս» հիմնադրամի կողմից իրականացվող կրթական, գիտական և մշակութային ծրագրերը իրենց նպաստն են բերում Հայրենիքի զարգացմանը և ազգային ինքնության պահպանմանը։

Ձեր օրինակով ամրապնդվում է այն համոզմունքը, որ հոգևոր արժեքների վրա հիմնված ազգային միասնությունը մեր ժողովրդի դիմակայության և վերածննդի գրավականն է։

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, հավատով զորացած ուժ ու եռանդ՝ Ձեր ազգանվեր առաքելությունը շարունակելու և Հայրենիքը արդարության, խաղաղության և արժանապատվության ուղի վերադարձնելու դժվարին, բայց փառավոր ճանապարհին։

Թող Ամենակարող Տերը միշտ լուսավորի Ձեր ճանապարհը։

Խորին հարգանքով՝
«Լույս» հիմնադրամ

Հ.Գ.
Լուսանկարն արված է 24.07.2020թ.-ին՝ Լույս հիմնադրամի կողմից Ամարասի վանական համալիրում իրականացվող վերականգնողական աշխատանքների ժամանակ։


May be an image of 1 person
Back to top