Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Համագործակցության Գիտություն


04-12-2012
“Զարգացնենք Հայաստանը” ծրագրի միջոցով “Լույսի” ուսանողները դիտարկում են խնդիրները` ոչ միայն որպես հաղթահարվող մարտահրավեր, այլև որպես ապագայի կառուցման ուղի:

Անհրաժեշտ է ավելի լայն մտածել` անձնական շահերից դուրս, և ռազմավարություն մշակել` միասնական նպատակը վերածելով համատեղ տեսլականի:

“Հաջողությունը երբեք անհատական չէ. այն համայնքային է”:
(“Success is never about you but about who you serve.”)
Ալֆրեդ Եսայան` “TEDx Երևան-2011” գիտաժողովում

“Լույսը” ոչ միայն կրթաթոշակներ է շնորհում, այլև ու հատկապես մեթոդաբանություն է մշակում` լավագույն փորձն ու հմտությունները իրական խնդիրներ լուծելու համար կիրառելու նպատակով:

Համայնքի հետ միասին մտածելն ու աշխատելը կենսական են այնտեղ, ուր ծառայում են մեր ուսանողները: Սա համալիր մոտեցում է, որի կայացման համար նոր մտածելակերպ և աշխատելաոճ է պահանջվում, ինչն էլ նոր գիտություն է ձևավորում`


ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ:

“Լույսի” կրթաթոշակառուները ներդնում են իրենց գիտելիքը` համատեղ նախագծեր մշակելով Հայաստանի համայնքների համար:

Գյուղական տեղանքներում աշխատելիս ուսանողները վերաբացահայտում են աշխատավորի արժանապատվությունը, վաստակում են համայանքի հարգանքը ու միասին հաղթահարում մարտահրավերները:

Երբ ուսանողները հասնում են իրենց` թեկուզ փոքր նպատակին, հասկանում են, որ իրենց ձեռքբերումը մեծ աշխատանքի սկիզբն է միայն: Այս կերպ ձևավորված անհատական և համընդհանուր աշխատանքների շղթան ամուր, ստեղծագործ և զարգացող հասարակություն է հյուսում:

Հասարակության բոլոր անդամները միասին աշխատում են և´ տեղական, և´ համաշխարհային մակարդակով: Դա ապահովում է գաղափարների ու փորձի “խաչաձև փոշոտում”, ու դա արտացոլված է Հայաստանի համար “Լույսի” ուսանողների մշակած նախագծերում:

Առաջիկա ամսվա ընթացքում մենք կհրապարակենք մի շարք հոդվածներ, որոնք կներկայացնեն համայնքներում իրագործված “Լույսի” աշխատանքները և ամփոփված են հետևյալ նյութում:

Back to top