Համատեղ մտորումներ և համատեղ աշխատանք
12-12-2012
Երևանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵրՃՇՊՀ) տասը ուսանողներ եւ իրենց չորս դասախոսները մասնակցեցին Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոցի (HGSD) տասներկու ուսանողների եւ երկու պրոֆեսորների հետ անցկացվող մեկշաբաթյա բրեյնսթորմինգներին:
Ուսումնասիրվող մի քանի թեմաներից մեկը հայկական համաշխարհային ցանցն էր: Այն ներկայացվեց իր բազում շերտերով` լեզու, կրոն, քաղաքականություն, աշխարհագրություն:
Թեեւ հետեւյալ գրաֆիկները դուրս են բերվել իրենց համատեքստից, այնուամենայնիվ, դրանք կարող են պատկերացում տալ Հայաստանի ուսանողների զարգացրած գրաֆիկական եւ վիզուալ լեզվի մասին, որ մշակվել է ընդամենը երկու օրվա ընթացքում, նաեւ` Հարվարդի հետազոտող խմբի հետ համատեղ աշխատանքի որակի մասին: Սա նրանց համագործակցության սկիզբն է, որը կշարունակվի մինչեւ Հարվարդի "Հետքեր" ստուդիայի ավարտը:
Հայաստանյան մի շարք կազմակերպություններ եւ փորձագետներ են մասնակցել Հարվարդի այցելությունը առավել արդյունավետ դարձնելու գործին: "Լույս"-ը շնորհակալություն է հայտնում բոլորին: Խնդրում ենք կապի մեջ լինել` հավելյալ տեղեկատվություն ստանալու համար:
ԵրՃՇՊՀ-ի մասնակիցներն էին`
Ղեկավարներ `
Մերուժան Մինասյան
Սարհատ Պետրոսյան
Զառա Ամիրաղյան
Մարիանա Կարապետյան
Ուսանողներ `
Աննա Ակտարյան
Նանե Թումանյան
Էրիկ Ստեփանյան
Հովհաննես Մինասյան
Տաթեւիկ Օհանյան
Ամալյա Ջանոյան
Անահիտ Սարգսյան
Էրեբունի Խաչիկյան
Մարիետա Մնացականյան
Վանանդ Անդրեասյան
Թալին Կոնտանտի
HGSD-ի մասնակիցներն էին`
Պրոֆեսորներ `
Ալեն Սայեղ
Մարտին Բեչթոլդ
Ուսանողներ `
Դեյ Հիմենես
Մ. Իման Անսարի
Շելբի Դոյլ
Էնդրյու Դոմնից
Սիլվիա Իլիա
Թրիշա Էբներ
Մարշալ Փրադո
Ջիան Հուանգ
Ջեմին Հա
Մինուան Փարք
Ռիչարդ Լյու
Քսին Քսիոն