Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Էլինա Մարկարյանը` Լիդերության շվեյցարական մրցանակի դափնեկիր


04-12-2012

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու Էլինա Մարկարյանն արժանացել է միջազգային քաղաքականության ոլորտում կադրեր պատրաստող Լիդերության շվեյցարական մրցանակին (SLA):

Նա սովորում է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի «Հանրային կառավարում և քաղաքականություն» բաժնի մագիստրատուրայում: Մասնագիտությամբ քաղաքագետ-լեզվաբան է, աշխատել է որպես ՀՀ նախագահի տնտեսական հարցերով խորհրդականի օգնական:

Էլինայից բացի, SLA-ի դանփեկիրներ Հայաստանից դարձել են նաև տնտեսական վերլուծաբան Զարուհի Հայրապետյանը և անվտանգության ոլորտի մասնագետ Ստեփան Ստեփանյանը: Ծրագիրը նախատեսված է միայն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղծառայողների համար: Այն կազակերպվում է Շվեյցարիայի կառավարության հովանավորությամբ և նպատակ ունի հարստացնելու մասնակիցների գիտելիքները մարդու և հումանիտար իրավունքների, միջազգային էկոնոմիկայի, ինչպես նաև բանակցությունների անցկացման ոլորտում:

«Պակաս կարևոր չէ նաև մասնակիցներին հնարավորություն տալ շփվելու միմյանց հետ, չէ՞ որ նրանցից շատերի համար սա առաջին շփումն է իրենց հարևանների, միջազգային փորձագետների, ՄԱԿ-ի աշխատակիցների և պետությունների ղեկավարությունների հետ»,- նշեց ծրագրի ղեկավար պրոֆեսոր Դենիել Ուորենը: Ծրագիրը գործում է 2002 թ-ից և ունի արդեն 314 շրջանավարտ 3 երկրից:

Ծրագրի ավարտից հետո մրցանակակիրները մեկ շաբաթ անցկացրել են Շվեյցարիայում, մասնակցել մասնագիտական դասընթացների և հանդիպումների:

Օվսաննա Գևորգյան
Back to top
Close