Հայաստանը չմարող լեգենդների ու ապշեցնող իրականության գունեղ կտավ է:
Առօրյա հոգսերից կորացած մեր տատիկների ու պապիկների աչքերում ապրում են անհավատալի ու անմեկնելի դրվագներ ու կերպարներ: Նրանց ձայնի մեջ անցած ճանապարհ կա, որ հիացնում է, հուզում, սովորեցնում և ապրեցնում:
Այդ հարստությունը շերտ առ շերտ բացահայտում են "Լույսի" երիտասարդները, ովքեր աշխատում են Հայաստանի տարբեր մարզերում:
Անցյալի ու ներկայի չքնաղ պատառիկները զգուշորեն հավաքում և "Գյուղի բանահյուսությունը" խորագիրը կրող այս էջում մեզ են ներկայացնում Լիլիթ Պետրոսյանն ու Նարե Սահակյանը:
![]() | Լիլիթ Պետրոսյանի ռեպորտաժը Գյուղում անցակցրած 86 տարի, որոնք, չնայած բոլոր դժվարություններին, շատ լուսավոր են նրա աչքերում…. | ![]() | Նարե Սահակյանի ռեպորտաժը |