Աշխատանք գտնելու երաշխիքն արդեն անցյալում է: Հաջող կարիերա ապահովելու համար հարկ է շարունակաբար հարմարվել` կերտելով ու մնալով արդիական: Այս բանախոսության ընթացքում Արմեն Մկրտչյանը ներկայացնում է նոր մոտեցում` միտված կարիերայի ուղի հարթելուն: Նա մեկնաբանում է Սիլիկոնային հովտի նորարար գործարարների` Ռեյդ Հոֆմանի և Բեն Կազնոչայի աշխատանքն ու փորձը: Վերջիններս համահեղինակ են «Դու` որպես սկսնակ ձեռնարկություն» խորագրով գրքի:
Արմեն Մկրտչյանը կենտրոնանում է կարիերայի կարիքների հստակեցման, սեփական առավելությունների ու ձգտումների բացահայտման, խելամիտ ռիսկերի դիմելու, կապեր հաստատելու և սեփական հմտությունների կատարելագործման հարցում շարունակաբար ներդրում ունենալու խնդրի վրա: