Շվեյցարիայի կառավարության 2013–2014թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը` նախատեսված գիտության ոլորտի հայ ուսանողների համար, ղեկավարվում է «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Այն ուսանողները, ովքեր ցանկանում են հետբուհական կրթություն ստանալ Շվեյցարիայի լավագույն գիտական կենտրոններում, պետք է իրենց հետազոտական նախագծերն ուղարկեն «Լույս» հիմնադրամին` [email protected] հասցեին, մինչև 2012թ. նոյեմբերի 15–ը։
Հարգելի ապագա դիմորդ,
Խնդրում ենք նկատի ունենալ, որ Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը, որ կառավարվում է Հայաստանում «Լույս» հիմնադրամի հետ համատեղ, առանձին ծրագիր է. այն առնչություն չունի «Լույսի»` արդեն իսկ գործող կրթաթոշակային ֆոնդի հետ։
Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը հովանավորում է գիտության ոլորտում անցկացվող մի շարք հետազոտական նախագծեր։ Շվեյցարիայի կառավարությունն է որոշում կրթաթոշակի հատկացման պայմաններն ու չափանիշները և սահմանում կրթաթոշակառուների թիվը։
Կրթաթոշակները տրվում են միայն հետբուհական մասնագիտական կրթություն ստանալ ցանկացող ուսանողներին` - հետազոտական կրթաթոշակներ,
- ասպիրանտական կրթաթոշակներ,
- դոկտորական կրթաթոշակներ։
- Հայտը ներկայացնելիս դիմորդը պետք է Հայաստանում բնակվելիս լինի։
- Հայաստանի քաղաքացիները, ովքեր բնակվում են Շվեյցարիայում ավելի քան մեկ տարի, չեն համապատասխանում կրթաթոշակի չափորոշիչներին։
Դիմումների ընթացակարգը Նախքան հայտի ամբողջական փաթեթը խնդրելը` համոզվեք, որ համապատասխանում եք կրթաթոշակի համար անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին։ Նաև լրացրեք կից ներկայացված ընդհանուր տեղեկությունների ձևը։
Դիմումի փաթեթը ստանալու համար խնդրում ենք գրել
[email protected] հասցեին` կից ներկայացնելով լրացված ընդհանուր տեղեկությունների ձևը։
Դիմումների ընթացակարգի ժամանակացույցը - Հայտերն ընդունվում են 2012թ. օգոստոսի 17–ից։
- Հայտերի և նախագծի ներկայացման վերջնաժամկետը 2012թ. նոյեմբերի 15–ն է։
- Հարցազրույցներն անցկացվում են «Լույս» հիմնադրամի կողմից մինչև 2012թ. դեկտեմբերի 15–ը։
- Կրթաթոշակները հատկացվում են մինչև 2013թ. սեպտեմբերի 20–ը։