Հայաստանը երիտասարդ հանրապետություն է` անսահման հնարավորություններով
Այս ֆորումը համախմբում է տեղացի և վերջերս Հայաստանում հաստատված բոլոր հայ երիտասարդներին` կերտելու ապագայի ուղին:
Բացահայտում ենք մտածողության նոր ձևեր և առաջարկում առօրյա մարտահրավերների հաղթահարման մեր տարբերակը` ստեղծելով մեր միասնական ուժի և մտքի խճանկարը:
Նոյեմբերի 2–ին հրավիրում ենք 15-ից 27 տարեկան երիտասարդների` մասնակցելու "Ստեղծագործ հոսքերի" ֆորումին` "Կերտում ենք ապագան", "Այբ" ավագ դպրոցի կամպուսում:
Հստակեցնում ենք համընդհանուր նպատակները, որոնք ուղեցույց են դառնում միասնական ծրագրերի նախագծման և իրագործման համար: Կերտում ենք խոստումնալից ապագա: