Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ազգագրական պարի վերածնունդը Արցախում, ԶՀԾ- 2012


27-11-2012

“Ժողովրդական երգն ու պարն ազգի ինքնության արտացոլանքն են, ազգի անձնագիրը` հավասարազոր հայոց լեզվին և հայոց այբուբենին”:
Գագիկ Գինոսյան,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ


Պատկերացրեք մի պահ, որ մոտ երկու հարյուր հոգի «Հեյ-հեյ» է կանչում և ոտքերով խփում գետնին: «Լույսի» Արցախի թիմն այդ երկու հարյուրի շարքում էր: «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի (ԶՀԾ) Արցախի թիմը արցախցիների հետ միասին պարում էր հայկական ազգագրական պար` Թամզարա: Թիմի համար ազգագրական պար սովորելը առաջնային էր համայնքում աշխատելու հենց առաջին օրվանից: Առաջին փորձերը սեփական ուժերով էին կատարում` ապավինելով իրենց պարային գիտելիքներին:

ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ հանդիպման արդյունքում թիմին միացավ պրոֆեսիոնալ պարուսույց: «Կարին» ազգագրական պարի համույթի նախկին պարուհի Ծովինար Ավետիսյանը (վերադարձել է Արցախ` աշխատելու և պարը զարգացնելու) Արցախի թիմի հետ կազմակերպեց ֆլեշ-մոբ:

Մինչև պարն սկսելը, ներկայացվում էր պարի իմաստը, խորհուրդը, շարժումների ճիշտ ձևը: Պուրակում տեղ չկար. բոլորին «վարակել էր» զուռնա-դհոլի և միասնականության խանդավառությունը: Պարը համընդանուր լեզու է:

Խաղաղության ամեն վայրկանը քաջ գիտակցող հայը պարում է իր հավերժության պարերը:
Արդյունքը`

  • ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարության ծրագրով և Ծովինար Ավետիսյանի ղեկավարությամբ շաբաթական երկու օր` չորեքշաբթի և ուրբաթ, ժամը 19:00-ին Ստեփանակերտի «Պիտաչոկ» պուրակում ազգագրական պարի բացօթյա, անվճար դաս է: Պարում են բոլոր ցանկացողները, նույնիսկ արտասահմանցի զբոսաշրջիկները:
  • Արցախի թիմի գաղափարը այսօր պետական հովանավորություն է գտել և մեծ հավանության արժանացել: Նույնիսկ սկսել են ազգագրական պարերով և հայրենասիրական միջոցառումներով այցելել ԼՀՂ զորամասեր:
  • Արցախի թիմի աշխատանքի արդյունքում ակտիվ գործունեություն է ծավալել «Արցախակերտում» նախաձեռնությունը, որը համակարգում է տեղի երիտասարդներին և ազգագրական պարը հասանելի է դարձնում բոլորին:

Հասմիկ Մելիքսեթյան



Back to top