Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Խելամիտ որոշումներ անորոշության աշխարհում


25-01-2013

Յուրաքանչյուրս ամեն օր որոշումներ ենք կայացնում` հիմնվելով մեր կանխազգացումների և փորձի վրա: Բայց արդյոք դրանք ճիշտ կամ օպտիմալ որոշումնե՞ր են:

Վահանը հրավիրում է լսարանին` վերանայելու որոշումների կայացման իրենց ձևերը: Մոդելավորման և կառուցվածքային մտածողության շնորհիվ մեր կանխազգացումներից ու անցյալի փորձից կարելի է առավելագույնը քաղել: Վահան Հովհաննիսյանը լուսաբանում է նշված մեթոդը հետաքրքիր ու հիմնովին ուսումնասիրված օպտիմալացման խնդիրների և օպերացիոն հետազոտությունների ոլորտի հայտնագործությունների միջոցով: Վերջինս գիտական ոլորտ է, որը նպատակ ունի բոլոր հնարավոր լուծումներց լավագույն լուծումը տալու թե՛ ամենապարզ, թե՛ ամենաբարդ խնդրին:

Չկարծեք, թե ձանձրանալու եք մաթեմատիկական բանաձևերից ու ապացույցներից: Կազմակերպվելու են տրամաբանական խաղեր, այդ թվում` պոկեր: Տոկուն միտք և խելամիտ որոշումներ ենթադրող խաղերի ընթացքում մասնակիցները մենամարտելու են հենց իր` Վահանի հետ:

Քանի որ թեման փոքր-ինչ բարդ է, սեմինարն ուղղվում է 16 և ավելի տարիք ունեցող անձանց:

"Երիտասրադ ուժը" երկխոսության շարք
Համագործակցում են "Լույսը" և "Թումոն"

Վահան Հովհաննիսյան
Շվեյցարիայի տեխնոլոգիայի ֆեդերալ ինստիտուտ
Կիրառական մաթեմատիկայի մագիստրոս

Հունվարի 25
Ժամը 18:30-20:30
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Միացեք և հրավիրեք նաև ձեր ընկերներին:

Ֆեյսբուք իրադարձություն http://www.facebook.com/events/409073665838523
Back to top