Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայաստանից ՄՏԻ. ընդունելություն, դասերի մեկնարկ և մշակույթների միավորում


25-01-2013

լուսանկարը «ԹՈՒՄՈ»–ի

Հայաստանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտը (ՄՏԻ) աշխարհի տարբեր անկյուններում են, բայց նրանց աշխարհները տարբեր չեն:

Ավարտելով Երևանի ֆիզիկամաթեմատիկական դպրոցը` Հրանտ Ղարիբյանի ջանասիրությունը և վճռականությունն իրեն ՄՏԻ են հասցնում, ուր ներկայումս մասնագիտանում է ֆիզիկայի և մաթեմատիկայի մեջ:

"Լույս" հիմնադրամի և "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ "Երիտասարդ ուժը" երկխոսության շարքի հերթական բանախոսը Հրանտ Ղարիբյանն էր: Հանդիպումը կայացավ 2012 թ. հունվարի 24-ին:

Սեմինարի ընթացքում նա խոսեց ՄՏԻ-ի դիմելակարգից` նկարագրելով ընդունելության այն փուլերը, որով հենց ինքն է անցել` դպրոցն ավարտելուց մինչև միջազգային օլիմպիադաները, ընդունելության քնություններից մինչև ուսումնական ծրագրի մեկնարկը:

ՄՏԻ ընդունվելը և այնտեղ սովորելը պարզապես ինտելեկտուալ մարտահրավեր չէ, նաև մշակութային է: Հրանտն իր դիտարկումները փոխանցեց աշխարհի լավագույն համալսարաններում խրախուսվող ներքին մշակույթի վերաբերյալ և պատմեց, թե ինքն ինչպես է ինքը հայ մշակույթը կամրջել միջազգայինի հետ: Այս կամուրջն ամրացնելու համար իր գործընկերների հետ միասին մեկնարկ է տվել նոր նախաձեռնության` «Սթարթ Արմենիա»:

Back to top