Վահե Ճիտոյանն արժանացել է Քեմբրիջի 2013 թ. միջազգային կրթաթոշակին, որն առաջարկվում է տարբեր մասնագիտություններով ամենաբարձր վարկանիշն ունեցող ուսանողներին: Կրթաթոշակառուներն ընտրվում են հատուկ հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են նաև Քեմբրիջի համալսարանի վեց ակադեմիական դպրոցներից յուրաքանչյուրի ներկայացուցիչները: Կրթաթոշակի հատկացման համար հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները` ակադեմիական կարողություն և գիտահետազոտական ներուժ, քննությունների արդյունքներ և երաշխավորագրեր:
http://www.cambridgetrusts.org/about/cambridge-international-scholarship
Վահե Ճիտոյանը սովորում է Քեմբրիջի համալսարանում` դոկտոր Էնդրյու Ֆերգյուսոնի և դոկտոր Էնդի Սի Իրվինի Միկրոէլեկտրոնիկայի խմբում: