Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Կոնստրուկցիոնիզմ. Կառուցման (և մտածելու) գործիքներ


17-10-2013

«Լույս» հիմնադրամը երկակի առաքելություն է իրականացնում` կրթաթոշակ է շնորհում աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ ուսանողներին եւ վերջիններիս գիտելիքը, հմտություններն ու կապերը ներդնում աշխարհի եւ Հայաստանի զարգացման գործում: Գործունեության հիմքում «Լույսը» դնում է ստեղծել-կառուցելով սովորելու սկզբունքը, երբ ունեցած գիտելիքի գործնական կիրառումը թույլ է տալիս նոր հմտություններ ու գիտելիք ձեռք բերել` հարստացնելով փորձը եւ ընդլայնելով աշխարհայացքը:

«Լույսի»` կառուցելով սովորելու մեթոդը գիտական հիմնավորում է ստացել Սեյմուր Փափերթի կողմից, ով, հիմնվելով շվեյցարացի անվանի հոգեբան Ժան Պիաժեի կատարած շրջադարձային բացահայտումների վրա, ստեղծեց կրթության մի նոր տեսություն` «կոնստրուկցիոնիզմը» (անգլերեն «construction» (կառուցում) բառից): Հոդվածն անդրադառնում է կրթության տեսության վերջին նվաճումներից այս մեկին, որն առաջարկում է ուսումնական նոր նյութերի և միջավայրերի ձևավորման ուղիներ, որոնց միջոցով հնարավոր է խրախուսել և խթանել երեխաների կողմից գիտելիքի ակտիվ կառուցումը:

Սեյմուր Փափերթ

«Մարդիկ իրենց գիտելիքը կառուցում են գործողությունների աստիճանական յուրացման միջոցով: Այս գործընթացը հատկապես հաջող է տեղի ունենում, երբ սովորողը գիտակցաբար ներգրավվում է հանրային որեւէ էություն-երեւույթ ստեղծելու գործում, եւ նշանակություն չունի` դա լողափին կառուցվող ավազից դղյակ է, թե տիեզերական տեսություն»:


Սեյմուր Փափերթը` կոնստրուկցիոնիստական կրթության վերաբերյալ
Դոկտոր Էդիտ Ակերման

«Սովորելն առաջին հերթին ոչ թե տեղեկատվության ստացումն է կամ գոյություն ունեցող գաղափարների եւ արժեքների փոխանցումը, այլ միասնական ուժերով մի այնպիսի աշխարհի նախագծումը, որտեղ, իսկապես, արժե ապրել»:

Դոկտոր Էդիտ Ակերման
Back to top