Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Զորակցե՛նք վերափոխմանը


28-12-2013

«Լույս» հիմնադրամը վեհություն է ներշնչում Հայկական աշխարհին` զորակցելով երիտասարդներին: «Լույսն» ստեղծվել է՝ հարստացնելու հայ մտքի շտեմարանը:

«Լույսի» կրթաթոշակառուները, գիտելիքի համաշխարհային ուղղությունները ձևավորելով, նաև Հայաստան են բերում իրենց փորձառությունը` կիրառելով այն հանուն երկրի զարգացման: Հայաստանը պետք է իր ներդրումն ունենա գիտելիքահենք տնտեսության մեջ: Մտավոր ներուժը, կրթությունը և նորարարությունն ապագայի շարժիչ ուժերն են, և մենք պետք է լինենք դրանք կերտողները:

Մենք հաջողված նախաձեռնությունների երկար ու խոսուն ցանկ ունենք և այդ հաջողությունները համարում ենք ողջ հայությանը պատկանող: Մտադիր ենք տարեցտարի ավելացնել «Լույսի» կրթաթոշակառուների թիվը: Հավատում ենք, որ «Լույսի» դրամահավաքի ռազմավարությունն իր արդյունքը կտա մինչև 2015-2016 թվականները, իսկ հաջողության հասնելու ճանապարհին մենք ունենք յուրաքանչյուրիդ աջակցության կարիքը:

Մեր ձեռքբերումները չափվում են ոչ միայն շնորհած կրթաթոշակների քանակով, այլև գիտելիքի և գործի որակով, որ մեր երիտասարդ մտավորականները ներդնում են Հայաստանի և, լայն առումով, աշխարհի զարգացման գործում:

Կոչ եմ անում միանալ մեզ՝ դառնալ վեհության պաշտպանը:

http://www.luys.am/contribute

Ժաքլին Կարաասլանյան
Կրթական ծրագրի գործադիր տնօրեն
«Լույս» հիմնադրամ.Կրթական

Back to top
Close