Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Գույքահարկի բարեփոխումները ՀՀ-ում: Արդյո՞ք ընտրվել է ճիշտ ճանապարհը

ՀՀ-ում գույքահարկի բարեփոխումների իրականացումը բավական արդիական է և անհրաժեշտ, քանի որ այս ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք օրենսդրական լուծումների կարիք ունեն: Միջազգային փորձը վկայում է, որ ՀՀ-ում գույքահարկի ծավալները ՀՆԱ-ի նկատմամբ բավական ցածր են՝ համադրելի երկրների համեմատությամբ: Անշարժ գույքի առավել արդյունավետ հարկում ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել փոփոխություններ կադաստրային արժեքի գնահատման մեթոդաբանությունում՝ նվազեցնելով վերջինիս շեղումը շուկայական արժեքից: Սակայն ՀՀ կառավարության կողմից ներկայացված օրենսդրական փաթեթը չի պարունակում անշարժ գույքի գնահատման հստակ մեխանիզմներ և մեծացնում է գույքահարկի դրույքաչափերի սահմանման անկայունությունը և անորոշությունը:

  


Ձեզ կարող է հետաքրքրել

2022թ. առաջին ինն ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ

2022թ. առաջին ինն ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ

ՀՀ Ճանապարհորդության և զբոսաշրջության մրցունակության ինդեքս

ՀՀ Ճանապարհորդության և զբոսաշրջության մրցունակության ինդեքս

Տեղեկանք Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ

Տեղեկանք Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ

Ամփոփ վերլուծություն Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի վերաբերյալ

Ամփոփ վերլուծություն Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի վերաբերյալ


Back to top
Close