Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Լրամշակված դիտարկումներ Ազգային ժողով ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020 թ. մարտի 3-ին գումարված հերթական նիստերի օրակարգում ներառվել է  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  Նախագծով նախատեսվում է ներդնել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման կառուցակարգ, որը միջազգային պրակտիկայում հանդիսանում է առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարի բացառիկ միջոց։ Չնայած, որ ապօրինի ծագում ունեցող գույքի քաղաքացիական դատավարության կարգով բռնագանձումը պետության համար հանցավորության դեմ պայքարում արդյունավետ և դյուրին միջոց է, այս ինստիտուտը պարունակում է չարաշահումների և մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումների վտանգներ: Դրանով է պայմանավորված, որ միջազգային պրակտիկայում, որպես կանոն, այն կիրառվում է այն դեպքերում, երբ քրեական հետապնդումն անհնարին է անձի մահվան կամ անձի մեղքով առաջացած այնպիսի հանգամանքների պատճառով, որոնք արդարացնում և համաչափ են դարձնում մարդու իրավունքների և քրեադատավարական երաշխիքների նկատմամբ նման ծայրաստիճան մեծ միջամտությունը։ Սույն վերլուծությունում ներկայացնում ենք արդարադատության նախարարության կողմից հրապարակված Նախագծերի փաթեթի վերաբերյալ «Լույս» հիմնադրամի կողմից դեռևս 2019 թ. հոկտեմբերի 14-ին հրապարակված կարծիքի լրամշակված տարբերակը։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Սահմանադրական գանգատ. գիտագործնական ձեռնարկ

Սահմանադրական գանգատ. գիտագործնական ձեռնարկ

Բուլղարիայի դեմ ՄԻԵԴ 2023 և 2024թթ. վճիռները «Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» 13.07.2021 վճռի հիման վրա

Բուլղարիայի դեմ ՄԻԵԴ 2023 և 2024թթ. վճիռները «Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» 13.07.2021 վճռի հիման վրա

Կենտրոնացված բանկային ռեեստր․ Նոր մարտահրավեր բանկային գաղտնիքի համար

Կենտրոնացված բանկային ռեեստր․ Նոր մարտահրավեր բանկային գաղտնիքի համար

Արցախի Հանրապետությունը որպես չճանաչված պետություն և նրա նկատմամբ ուժի կիրառման արգելքը

Արցախի Հանրապետությունը որպես չճանաչված պետություն և նրա նկատմամբ ուժի կիրառման արգելքը


Back to top
Close