Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ՀՀ կառավարության 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

ՀՀ կառավարության գործունեության միջնաժամկետ (այսինքն՝ առաջիկա երեք տարիների) թիրախները սահմանող առանցքային փաստաթուղթը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է, որը հանդիսանում է նաև տնտեսավարողների հետ կառավարության հաղորդակցության հիմնական գործիքներից մեկը: Այս նպատակով ՄԺԾԾ-ի արդյունավետ օգտագործումը հատկապես կարևորվում է ճգնաժամային ժամանակահատվածներում, ինչպիսին է 2020 թվականը, քանի որ դրանով հնարավոր է քաղաքականության ազդակներ հաղորդել տնտեսավարողներին, տնտեսությունում ձևավորել համապատասխան սպասումներ և այդպիսով նվազեցնել առկա անորոշությունները: Սույն վերլուծությունում ուսումնասիրվել են 2021-2023թթ. ՄԺԾԾ-ի կառուցվածքը, ծրագրի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսումները և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք արտացոլում են ինչպես կառավարության սպասումները տնտեսական իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ, այնպես էլ կառավարության գործողություններն ուղղված ճգնաժամին հակազդմանը և տնտեսության արագ վերականգնման ապահովմանը:

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Կոռուպցիայի ընկալման ինդեքս (2024)

Կոռուպցիայի ընկալման ինդեքս (2024)

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024 թվականի հունվարին

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024 թվականի հունվարին

ՀՀ տնտեսության արտահանելի հատվածի միտումներն ու զարգացումները

ՀՀ տնտեսության արտահանելի հատվածի միտումներն ու զարգացումները

«Տնտեսական հեղափոխության» 2019 թվականի արդյունքները

«Տնտեսական հեղափոխության» 2019 թվականի արդյունքները


Back to top
Close