Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ելույթների հիմնական շեշտադրումները

Այս վերլուծությունը պատրաստ էր դեռևս նախքան սույն թվականի սեպտեմբերի 27-ը՝ պատերազմական գործողությունների մեկնարկը․ սակայն կապված պատերազմի և դրանով պայմանավորված սահմանափակումների հետ, այն չի հրապարակվել։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի խորհրդանշական 75-րդ նստաշրջանը իր վրա է սևեռել ողջ աշխարհի ուշադրությունը՝ հատկապես հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ի հայտ եկած գլոբալ ճգնաժամը և հակահամաճարակային պայքարում միջազգային առաջնորդության վակուումը։ Երկրների մեծ մասը ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնը օգտագործում են արտաքին քաղաքական տարաբնույթ հարցերի շուրջ իրենց հիմնական մոտեցումները ներկայացնելու նպատակով. այնտեղ հնչող ելույթները զուտ իրավիճակի նպատակահարմարությունից բխող տեքստեր չեն, այլ անցնում են լուրջ նախապատրաստական փուլ և բխում են տվյալ երկրների ռազմավարական պատկերացումներից։ Այս առումով, կարևոր է հասկանալ, թե ինչպես ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնը օգտագործվեց Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ իրենց հիմնական ուղերձը աշխարհին ու սեփական հանրությանը մատուցելու նպատակով։ Սույն հոդվածի շրջանակներում փորձել ենք անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ելույթների հիմնական շեշտադրումներին՝ դրանք դիտարկելով համեմատության մեջ։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Թուրքիայի արտաքին և տարածաշրջանային քաղաքականության հնարավոր փոփոխությունները՝ վճռորոշ ընտրություններից հետո

Թուրքիայի արտաքին և տարածաշրջանային քաղաքականության հնարավոր փոփոխությունները՝ վճռորոշ ընտրություններից հետո

Ջո Բայդենի Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովի արդյունքները

Ջո Բայդենի Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովի արդյունքները

Չինաստանի հավակնությունները Մեծ Մերձավոր Արեվելքի համար գերտերությունների մրցավազքում

Չինաստանի հավակնությունները Մեծ Մերձավոր Արեվելքի համար գերտերությունների մրցավազքում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակի ընտրությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակի ընտրությունը


Back to top
Close