Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Կենտրոնացված բանկային ռեեստր․ Նոր մարտահրավեր բանկային գաղտնիքի համար

Ազգային ժողովում քննարկվում է օրենքի նախագիծ, որի համաձայն՝ Կենտրոնական բանկը պետք է ստեղծի և վարի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որին պարտադիր պետք է մասնակցեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը: Ռեեստրում ներառվող տեղեկությունները վերաբերում են Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնարար իրավունքից ածանցվող բանկային գաղտնիքի իրավունքին։ Այս համատեքստում նախագիծը խնդրահարույց է մարդու հիմնական իրավունքները սահմանափակելու դեպքում Սահմանադրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանելու տեսանկյունից: Նախագծով կարգավորված չեն բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող ռեեստրի վարման կարգը, դրանից տեղեկությունների տրամադրման կարգի և հիմքերի և այն մարմինների շրջանակը, որոնց այդ տեղեկությունները կարող են հասանելի դառնալ: Հաշվի առնելով, որ նախագիծը վերաբերում է  բանկային գաղտնիքի իրավունքին, նշված բոլոր հարցերը պետք է կարգավորվեն բացարձակապես օրենքի հիման վրա: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ի տարբերություն նախագծի` միջազգային փաստաթղթերով առաջարկվում են կարգավորումներ, որոնք  թույլ են տալիս ապահովել շահերի հավասարակշռություն և երաշխավորել ինչպես վստահությունը բանկային համակարգի նկատմամբ, այնպես էլ անհարկի չսահմանափակել մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Լրամշակված դիտարկումներ Ազգային ժողով ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Լրամշակված դիտարկումներ Ազգային ժողով ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Ծանր վիրավորանքի քրեականացման հետևանքները. օրենսդրի և Սահմանադրական դատարանի խնդրահարույց մոտեցումները

Ծանր վիրավորանքի քրեականացման հետևանքները. օրենսդրի և Սահմանադրական դատարանի խնդրահարույց մոտեցումները

Բուլղարիայի դեմ ՄԻԵԴ 2023 և 2024թթ. վճիռները «Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» 13.07.2021 վճռի հիման վրա

Բուլղարիայի դեմ ՄԻԵԴ 2023 և 2024թթ. վճիռները «Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» 13.07.2021 վճռի հիման վրա

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համեմատական վերլուծություն` այլ երկրների օրինակներով

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համեմատական վերլուծություն` այլ երկրների օրինակներով


Back to top
Close