Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«Ձմեռային աշխարհաքաղաքական խաղեր - 2022»․ ի՞նչ է նշանակում ՌԴ և ՉԺՀ առաջնորդների հայտարարությունը միջազգային հարաբերությունների վերաբերյալ

Պեկինի օլիմպիադայի բացման ամենակարևոր դրվագը, անշուշտ, ո՛չ Չինաստանին հատուկ աննախադեպ և մասշտաբային շոուն էր, ո՛չ էլ նույնիսկ Արևմուտքի դիվանագիտական բոյկոտը, այլ դրանից անմիջապես առաջ Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների տարածած համատեղ հայտարարությունը միջազգային հարաբերությունների վերաբերյալ։ Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք անդրադառնալ Պուտին-Սի Ծինփին համատեղ հայտարարության ամենակարևոր ուղերձներին, հասկանալ, թե այն ինչպիսի ազդեցություն կունենա միջազգային հարաբերությունների և փոքր երկրների քաղաքականության վրա։ Արձանագրել ենք, որ Ռուս-չինական այս համատեղ հայտը՝ միջազգային հարաբերությունների ոլորտում, կարող է մեծապես փոխել դրանց տրամաբանությունը։ Ձևավորվում է երկու գերտերություններից բաղկացած նոր ռազմաքաղաքական բևեռ, որոնցից յուրաքանչյուրը, թեև պահպանում է իր ինքնուրույնությունն ու առանձնահատկությունները, սակայն կարևոր միջազգային հարցերի շուրջ հանդես է գալիս միասնական դիրքորոշմամբ։ Սա նշանակում է, որ առաջիկայում ավելի է սրվելու մի կողմից՝ ռուս-չինական, մյուս կողմից՝ ԱՄՆ և ՆԱՏՕ հակադրումը տարբեր միջազգային հարցերի շուրջ, ինչը իր հերթին բարդ աշխարհաքաղաքական ընտրության առջև է կանգնեցնելու փոքր պետություններին։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ներքաշվել «Պեկինի ձմեռային աշխարհաքաղաքական խաղերի» մեջ, սակայն նաև չի կարող գերտերությունների քաղաքական խաղերում իրեն «խաղալիքի» դեր վերապահել։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Չինաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում՝ Իրանի և Թուրքիայի հետ հարաբերությունների օրինակով

Չինաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում՝ Իրանի և Թուրքիայի հետ հարաբերությունների օրինակով

Թուրքիա-Չինաստան հարաբերությունները․ համագործակցությունից մինչև մրցակցություն

Թուրքիա-Չինաստան հարաբերությունները․ համագործակցությունից մինչև մրցակցություն

Ի՞նչ անվտանգային օգնություն է ԱՄՆ-ը տրամադրում Ադրբեջանին, և ու՞մ դեմ է այն ուղղված

Ի՞նչ անվտանգային օգնություն է ԱՄՆ-ը տրամադրում Ադրբեջանին, և ու՞մ դեմ է այն ուղղված

Եվանգելիստների կարևորությունը Թրամփի, Ադրբեջանի և Հայաստանի համար

Եվանգելիստների կարևորությունը Թրամփի, Ադրբեջանի և Հայաստանի համար


Back to top
Close