Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Կրկի՞ն՝ անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար

Հոդվածում քննարկվում են ապրիլի 13-14-ին Ազգային ժողովի նիստում 2021թ. բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրային մոտեցումները Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Առանձնացվել են անդրադարձները հակամարտության կարգավորմանն առնչվող փաստաթղթերին, Արցախի ինքնորոշման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրներին, միջազգային հանրության անունից արված հայտարարություններին, խնդրի կարգավորմանը Ադրբեջանի համաձայնության հետ կապված հարցադրումներին, Արդարադատության միջազգային դատարան Հայաստանի ներկայացրած հայցի նպատակներին ու թիրախներին, Ադրբեջանի ու Հայաստանի միջև «խաղաղության պայմանագիր» կնքելու հնարավորություններին ու հետևանքներին, դրա առնչությամբ Ադրբեջանի առաջարկած սկզբունքներին, ինչպես նաև ՀՀ վարչապետի գործունեության ինքնագնահատականին։ Այս խնդիրների առնչությամբ դիտարկված դիրքորոշումների վերլուծությունն ու դրա արդյունքների համադրումը վկայում են, որ թեև կիրառվել է ծրագրային մոտեցումների ներկայացմանը ոչ հատուկ ոճ, այնուամենայնիվ, առանցքային գաղափարների սևեռուն զարգացումը, կործանարար մոտեցումների հետևողական կիրառումը հիմք են տալիս պնդելու, որ բովանդակային առումով ներկայացվել է երկրի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների նկատմամբ համապարփակ դիրքորոշում, որը անվերապահորեն կարող է համարվել ծրագրային։ Հիմնավորվում է, որ ստի, աճպարարության ու նենգափոխումների համակարգված համադրումների տոտալ կիրառումը հղի է ծանր հետևանքներով, իսկ ներկայացված ծրագրային քայլերի ու հետագա զարգացումների վտանգավորությունն էապես մեծանում է նոր աշխարհակարգի հաստատման համար մղվող պայքարի՝ վճռական փուլ թևակոխումով։ Հայաստանի ու Արցախի համար ստեղծված ներկայիս ծայրահեղ բարդ ու խիստ վտանգավոր իրավիճակում հայաստանյան ընդդիմության առաքելությունը նոր ձևակերպում պետք է ստանա. անհրաժեշտ է լուրջ հետևություններ անել պայքարի նախորդ երկու փուլերում թույլ տրված սխալներից, ձերբազատվել արտաքին ազդակներով պայմանավորված խոստումներից ու հորդորներից, ինչպես նաև ներքին գործոնների արհեստական թերագնահատումից («ժողովուրդը դեռ պատրաստ չէ» և այլն), արմատապես պետք է վերանայվեն գործունեության ձևերն ու միջոցները, պարզ ու հստակ պետք է հայտարարվի անկախության վերահաստատումից հետո անցած ողջ ժամանակահատվածում հատվածական շահերի դրսևորման, թույլ տրված սխալների ու բացթողումների կրկնումը բացառելու կամքի առկայությունը, ազատ, արդար և ինքն իրեն ու իր քաղաքացիներին պաշտպանելու ունակ Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների կառուցման վճռականությունը։ Եթե ոչ, ապա ընդդիմությունը կդառնա անցյալ ու ապագա աղետների նույնպիսի մեղսակից, ինչպիսին ներկայիս իշխանությունն է՝ իր խոստովանությամբ։  

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Ինքնավստահության պատրանք․ Դանինգ-Կրյուգերի էֆեկտ

Ինքնավստահության պատրանք․ Դանինգ-Կրյուգերի էֆեկտ

Դիվանագիտական լուծում կա. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություններն ու հեռանկարները 2020թ. պատերազմից հետո

Դիվանագիտական լուծում կա. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություններն ու հեռանկարները 2020թ. պատերազմից հետո

Հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրների կուսակցությունների ինստիտուցիոնալացման ընթացքը և վիճակը. Ուկրաինայի և Վրաստանի դեպքերը

Հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրների կուսակցությունների ինստիտուցիոնալացման ընթացքը և վիճակը. Ուկրաինայի և Վրաստանի դեպքերը

Մանիպուլյատիվ քաղաքականություն․ պոպուլիստական դիսկուրս

Մանիպուլյատիվ քաղաքականություն․ պոպուլիստական դիսկուրս


Back to top
Close