Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ծանր վիրավորանքի քրեականացման հետևանքները. օրենսդրի և Սահմանադրական դատարանի խնդրահարույց մոտեցումները

2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով քրեական պատասխանատվություն սահմանվեց ծանր վիրավորանքի համար: Քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող: Մինչդեռ, պետք է արձանագրել, որ վիրավորանքն ու զրպարտությունը ՀՀ-ում ապաքրեականացվել էին դեռևս 2010 թվականին: Այսպիսով, ստացվեց այնպես, որ Սահմանադրական դատարանը, կոչված լինելով ապահովելու Սահմանադրության գերակայությունը, տուրք տվեց օրենսդիր և գործադիր իշխանությունների քաղաքական շարժառիթներին` ձևավորելով խոսքի ազատության և կարծիքի արտահայտման ազատության իրավունքների սահմանափակման թույլատրելիության վտանգավոր նախադեպ:Սույն վերլուծությամբ «Լույս» հիմնադրամը փորձել է վեր հանել Սահմանադրական դատարանի որոշման մեջ տեղ գտած խնդրահարույց եզրահանգումները, որոնց վերլուծությամբ փաստվում է, որ թե՛ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը, թե՛ Սահմանադրական դատարանի կողմից ծանր վիրավորանքի քրեականացումն արդարացնող իրավական դիրքորոշումներն առաջ են բերում Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատության իրավունքի խախտման խորքային վտանգներ: 

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Կարծիքի արտահայտման ազատությունը և «ատելության խոսքը»․ Հայաստանի օրենսդրության և միջազգային փորձի վերլուծություն

Կարծիքի արտահայտման ազատությունը և «ատելության խոսքը»․ Հայաստանի օրենսդրության և միջազգային փորձի վերլուծություն

Պատերազմ վարելու կիբեռմիջոցների իրավաչափությունը և կիբեռպաշտպանության ոլորտում ՀՀ քաղաքականությունը

Պատերազմ վարելու կիբեռմիջոցների իրավաչափությունը և կիբեռպաշտպանության ոլորտում ՀՀ քաղաքականությունը

Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեին մասնակցելու իրավունքը սահմանափակող նախագծերի փաթեթի սահմանադրականության վերաբերյալ

Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեին մասնակցելու իրավունքը սահմանափակող նախագծերի փաթեթի սահմանադրականության վերաբերյալ

Նոր կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) և մարդու հիմնական իրավունքներին նետված մարտահրավերը

Նոր կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) և մարդու հիմնական իրավունքներին նետված մարտահրավերը


Back to top
Close