Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Կուսակցությունների ինստիտուցիոնալացումն ընդդեմ «գունավոր» հեղափոխությունների. Հայաստանի քաղաքական համակարգի ճգնաժամի հաղթահարման դժվարություններն ու հնարավորությունները

2018թ. իշխանափոխության և 2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Հայաստանի իշխանությունների շարունակական կապիտուլյացիան շատերի համար ակնհայտ դարձրեց Հայաստանի քաղաքական համակարգի խոր ճգնաժամի առկայությունը, սակայն դրա հաղթահարման երեք փորձերը՝ կործանիչ պատերազմից հետո, անհաջողության մատնվեցին: Իրավիճակը բնորոշ է հետխորհրդային տրանսֆորմացիայի գործընթացում գտնվող մի շարք պետությունների: Պատճառն այն է, որ առկա է համակարգային թերություն՝ դեռևս չկայացած բազմակուսակցական համակարգի լիակատար փլուզում, ինչը անգործունակ է դարձրել քաղաքական գործընթացների հիմնական դերակատարներին՝ կուսակցություններին: Որպես հետևանք՝ ֆորմալ սահմանադրական ինստիտուտների միջև քաղաքական մրցակցությունը փոխարինվել է ոչ ֆորմալ (հաճախ՝ օլիգարխիական) խմբերի պայքարով՝ հանգեցնելով հասարակության բարոյահոգեբանական կտրուկ անկման ու ինքնապաշտպանական մեխանիզմների տկարացման: Նման փոխարինման արդյունքում կուսակցությունները վերածվում են ձևական, անբովանդակ կառույցների, իսկ ոչ ֆորմալ օլիգարխիական խմբերի պայքարը արժեքներից ու սկզբունքներից զրկում է իշխանության համար մրցակցությունը, որն էլ հանգեցնում է գործընթացների ու կառույցների իմաստազրկման՝ պարարտ հող ստեղծելով «գունավոր» հեղափոխությունների համար: Այդ հեղափոխությունների շարժիչ ուժը դառնում են ոչ թե կայացած կուսակցությունները, այլ տարբեր խմբեր, որոնք ֆինանսավորվում և ուղղորդվում են ոչ օրինական աղբյուրներից: Ակնհայտ է, որ այդ խմբերի նպատակը կայուն, զարգացող պետության կայացումը չէ, այլ իշխանության զավթումը՝ վերպետական նպատակներով օգտագործելու համար: «Գունավոր» հեղափոխությունների կանխարգելման կամ, դրանց տեղի ունենալու դեպքում, հետևանքների վերացման ուղին քաղաքական համակարգի առողջացումն է՝ կառույցների ու գործընթացների հիմքում դնելով սկզբունքներն ու արժեքները: Դրա հաջողության նախապայմանն է կուսակցությունների ինստիտուցիոնալացումը, քանի որ սահմանադրական վարչակարգ ունեցող երկրներում կուսակցություններին վերապահված է համակարգաստեղծ դերակատարություն: Դա թույլ կտա էականորեն մեծացնել կուսակցության գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև դրա հիման վրա իշխանության գալով, ինստիտուցիոնալացնել պետական կառույցները՝ արդյունավետորեն լուծելով պետության առջև ծառացած խնդիրները:

  


Ձեզ կարող է հետաքրքրել

ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻԻ ՄԵՍԻՋՆԵՐԸ

ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻԻ ՄԵՍԻՋՆԵՐԸ

Թուրքիա-Չինաստան հարաբերությունները․ համագործակցությունից մինչև մրցակցություն

Թուրքիա-Չինաստան հարաբերությունները․ համագործակցությունից մինչև մրցակցություն

Թուրքիայի արտաքին և տարածաշրջանային քաղաքականության հնարավոր փոփոխությունները՝ վճռորոշ ընտրություններից հետո

Թուրքիայի արտաքին և տարածաշրջանային քաղաքականության հնարավոր փոփոխությունները՝ վճռորոշ ընտրություններից հետո

Ի՞նչ սպասել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից

Ի՞նչ սպասել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից


Back to top
Close